Որսացել են Կարմիր գրքում գրանցված անգղներ. Econews.am
ОбществоՀամացանցում հայտնվել են սպանված թռչունների լուսանկարներ, որոնք ամենայն հավանականությամբ սպիտակագլուխ անգղներ են, տեղեկացնում է Econews.am–ը:
Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակում «Least Concern» կարգավիճակով:
ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում:
Հայաստանում տարածված է խոշոր ժայռագոյացություններով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզ, Տավուշի մարզ, Լոռու մարզ:
Ըստ կայքի տեղեկությունների՝ սպիտակագլուխ անգղներին որսած անձն Արմավիրի մարզի բնակիչ է, 1980թ.-ին ծնված Արթուր Մկրտչի Մկրտչյանն է, ով Շենավան համայնքի ղեկավարն է, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։