Ереван, 24.Ноябрь.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян «Подарок» власти Аршаку Карапетяну Отношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян Процветание нашей страны зависит от каждого из нас: Аршак Карапетян О чем говорит нахождение банков в числе лидеров в списке налогоплательщиков? «Паст» Кто на самом деле является владельцем «Спайки»? «Паст» Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани Акция протеста у офиса ООН: требуют возвращения пленных ВИДЕО: Ситуация в Армении и вокруг Армении остается стабильно тяжелой: Карапетян У берегов Сицилии затонул парусник с туристами: один человек погиб, пропали без вести 6 человек


BBC-ն պատմել է Հայաստանի ու հայերի մեծ հյուրընկալության մասին

Культура

Բրիտանական հեղինակավոր BBC-ի ճանապարհորդական հեղինակներից մեկը՝ Բեն Լերվիլը պատմել է Հայաստան կատարած այցի և հայերի մեծ հյուրընկալության մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հեղինակը Երևան այցելելու ճանապարհին եղել է Դիլիջանում: «Ես չէի պատրաստվում գիշերել Դիլիջանում: Ես հյուսիսային Հայաստանի տարածքով գնալու էի Երևան, և այդ նպատակով մի քանի օր շուտ էի դուրս եկել Վրաստանից: Սակայն այդ փոքրիկ քաղաքը՝ Դիլիջանը, գրավիչ էր՝ պատված կաղնու անտառներով: Ավելի ուշ ես իմացա, որ իր գեղատեսիլ անտառային զանգվածների համար այն անվանում են «Փոքրիկ Շվեյցարիա»,- պատմում է Լերվիլը:

Նա ի վերջո գտնում է հյուրատուն, որտեղ որոշում է գիշերել: Տան տերերը նրան 19:00-ին կանչում են ընթրիքի: Սեղանի շուրջ պարզվում է, որ նույն օրը տան բնակիչներից մեկի՝ 18-ամյա Լուսինեի ծննդյան օրն է:

Բեն Լերվիլը ներկայացնում է այն առատ սեղանը, որի շուրջ սկսում են ընթրել և տոնել աղջկա ծննդյան տարեդարձը: «Ինչ-որ պահի ճաշացանկը սկսեց աչքիս առաջ շղարշվել: Պատճառը գուցե տնական պայմաններում պատրաստված մրգային օղին էր: Մեր սեղանը գենդերային առումով երկու մասի էր բաժանված՝ մի կողմից կանայք էին, մյուս կողմից՝ տղամարդիկ»,- պատմում է հեղինակը:

Նա նշում է, որ ճաշկերույթի վերջում նրանք արդեն խմում էին ու կենացներ էին ասում բոլորի և ամեն ինչի համար: «Սեղանին խմում էին Հայաստանի, Միացյալ Թագավորության, նրանց ընտանիքների, իմ ընտանիքի, վաղուց մահացած մարդկանց, ապագայի, ընկերության համար: Որոշ կենացներ ինձ ուղղակի առանց խոսքի էին թողնում, սակայն ամեն բան նույն կերպ էր ընթանում՝ բաժակների չխկոց, կոկորդում ալկոհոլի այրող համը»,- գրում է Լերվիլը:

Հաջորդ առավոտյան, երբ նախաճաշից հետո նա որոշել է վճարել գիշերակացի համար, տան տերերը հրաժարվել են նրանից որևէ գումար վերցնել: Նրանք հյուրին են փոխանցել նաև Հայաստանի հարավում իրենց բարեկամների հասցեն, որպեսզի այդ վայրերում լինելու պարագայում նրանց էլ հյուրընկալվի:

«Միայն այդ տանից հեռանալուց հետո ես սկսեցի գիտակցել այդ ընտանիքի հյուրընկալության աստիճանը: Ես բացարձակ անծանոթ մի մարդ էի, ով եկել էր հազարավոր մղոնների հեռավորության վրա գտնվող երկրից: Ես առանց նախազգուշացնելու հայտնվել էի նրանց դարպասների մոտ, առանց տեսքս կարգի բերելու՝ ընտանեկան ընթրիքից հազիվ մեկ ժամ առաջ, իսկ այդ ամենի դիմաց ինձ ոչ միայն քնելու անկողին տվեցին, այլև ներառեցին իրենց տոնակատարության մեջ այնպես բնական ու շռայլ կերպով, ասես ես նրանցից մեկն եմ»,- նշում է հեղինակը:

Նա ընդգծում է, որ հայերը մշտապես հայտնի են եղել իրենց հյուրընկալության համար: Գտնվելով Մետաքսի ճանապարհի վրա՝ այդ տարածքով են անցել հազարավոր առևտրականներ, զինվորականներ: Դեռ մ.թ.ա. 400 թվականին հույն գեներալ Քսենոֆոնը, ով իր զորքերը տանում էր Հայաստանի տարածքով, պատմում էր այդ երկրի առատ սեղանների մասին:   

«Հայաստանը տեսել է անասելի ցավ ու դժվարություններ, այդ թվում և 1914-1923 թվականների ընթացքում 1.5 մլն իր երկրացիների տեղահանությունն ու մահը: ԱՄՆ մի քանի տասնյակ նահանգներ, 29 երկիր կատարվածը ճանաչել են որպես Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանական գործողություն: Մեր օրերի թուրքական պետությունը ժխտում է այդ ամենը: Հայաստանի ազգային հոգեբանությունը ձևավորվել է այդ հենքի վրա: Եվ նման պայմաններում մարդիկ, ովքեր գալիս են խաղաղությամբ, ընդունվում են գրկաբաց, և այս գաղափարը շատ արմատացած է այդ երկրում: Կարող եմ ասել միայն հետևյալը. երբ հյուրասիրություն տեսնեք Հայաստանում, դժվար թե այն երբևէ մոռանաք»,- եզրափակել է BBC-ում հրապարակված հոդվածը Բեն Լերվիլը:

Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBankВ Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейГенеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и IdramАНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы»Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре IdramАНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси