Ֆուտբոլի երիտասարդական հավաքականը նոր համալրումներ ունի
СпортՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը նոր համալրումներ ուներ Ավստրիայի հետ տնային խաղից առաջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի Մ21 հավաքականը վերսկսեց մարզական հավաքը: Հոկտեմբերի 10-ին կայանալիք Ավստրիայի հետ հանդիպմանը հավաքականին չի կարողանա օգնել երրորդ զգուշացում ստացած Հայկ Սարգսյանը, հավաքականին են միացել Հովհաննես Հարությունյանը «Ավան Ակադեմիայից» և Հովհաննես Նազարյանը «Փյունիկից»:
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 10-ին՝ Երևանում մրցելով Ավստրիայի թիմի հետ: Հավաքականը 7-րդ խմբում 4 խաղից հետո ունի 7 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: