Մեզ թարմ ավյուն է պետք. Արթուր Պետրոսյան
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Լեհաստանից կրած պարտությունը 1:6 հաշվով համարում է խայտարակ:
«Չեմ կարծում, որ կազմը սխալ էր: Այսօրվա խաղը թիմի օգուտ չտվեց, քանի որ սա իսկապես խայտարակություն էր: Ավելի լավ կլիներ գոլերը ընդունել տակտիկական սխալներից, և ասեին, որ մարզիչը սխալ տակտիկա էին ընտրել:
Կարծես հասարակ սխալների պատճառով այնպես անեինք, որ Լեհաստանը մեզ հաղթեր: Դժվար է տեսնել ելքը, երբ պարտվում ես 1:6 հաշվով: Մեզ պետք են ուժեղ ֆուտբոլիստներ, ովքեր խաղում են ուժեղ առաջնություններում:»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետրսյանը:
Խոսելով դարպասապահ Մելիքսեթյանի և պաշտպան Ոսկանյանը պարզունակ սխալից՝ մարզիչը փաստեց. «Ես երբեք չեմ մեկնաբանել առանձին ֆուտբոլիստներին և այսօր էլ չեմ անի: Դժվար էր վերականգնվել 0:3 հաշվից հետո: 4-րդ գոլը կոտրեց մեր ողնաշարը: Ժամանակն է, որ ֆուտբոլիստներն էլ պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա: Ավելի լավ էր գետինը մտնեի, քանի հիմա պատասխանեի ձեր հարցերին: Մեզ թարմ ավյուն է պետք: Մեր միակ ելքը արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներն են: Դժվար կլինի այս կազմով պայքարել նույնիսկ ազգերի լիգայում: Երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստները աճ չեն գրանցում»:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի թիմը Երևանում պարտվեց Լեհաստանին 1:6 խոշոր հաշվով: