Հայաստանում մի շարք թանկարժեք դեղամիջոցների գները կնվազեն
ЭкономикаՀայաստանում մի շարք դեղամիջոցների գները կնվազեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: Նրա խոսքով` նախարարությունն այժմ բանակցություններ է վարում մատակարարների հետ: «Օրինակ օնկոլոգիայում կիրառվող «Հերցեպտին» դեղի մեկ ամպուլան արժե 680 հազար դրամ: Բանակցությունների շնորհիվ այս դեղի գինը կիջնի 50 տոկոսով եւ կարժենա ոչ ավելի քան 400 հազար դրամ»,-ասաց նա:
Ալթունյանի խոսքով` այսպիսի գործողությունների հաշվին նախատեսվում է նախարարության բյուջեն ավելի արդյունավետ օգտագործել:
Անդրադառնալով հակածխախոտային ծրագրին, նախարարն ասաց, որ ամեն ինչ արվելու է՝ ծրագիրը հաջողելու համար: «Մենք պետք է ամեն ինչ անենք , որ երիտասարդ սերունդը չսկսի ծխել, քանի որ այսօր սրտանոթային հիվանդությունները Հայաստանում մահացության հիմնական պատճառ են հանդիսանում»,-հավելեց Ալթունյանը: