«Բանանցի» 14 ֆուտբոլիստներ կմիանան Հայաստանի Մ17 հավաքականին
Спорт«Բանանցի» ֆուտբոլիստներ Նարեկ Պողոսյանը, Արման Ղազարյանը, Հենրիկ Համբարձումյանը, Սերգեյ Մկրտչյանը, Գարիկ Կարապետյանը, Նարեկ Գրիգորյանը, Պետրոս Մանուկյանը, Նարեկ Աղասարյանը, Էրիկ Փիլոյանը, Միքայել Միրզոյանը, Սևակ Ավետիսյանը, Հայկ Ղևոնդյանը, Արման Աղեկյանը և Ռադիկ Սարգսյանը հրավիրել են Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական,- այդ մասին տեղեկացնում է «Բանանցի» պաշտոնական կայքը:
Հավաքականը հոկտեմբերի 11-ից 20-ը Չեխիայում կմասնակցի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության ընտրական փուլին:
Հայաստանի հավաքականն ընդգրկված է ընտրական 3-րդ խմբում, որտեղ մրցակիցներն են Չեխիան, Իսրայելը և Թուրքիան: