Վանաձորում մեկնարկեց Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը
СпортՎանաձորում մեկնարկեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանի անվան 22-րդ մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 57 կգ քաշային կարգում մրցաշարի հաղթող դարձավ Գարիկ Բարսեղյանը: Արծաթե մեդալի արժանացավ Սամվել Հակոբյանը: Այս քաշային կարգում երրորդ հորիզոնականը զբաղեցրին Նարեկ Հովհաննիսյանը և Մխիթար Գրիգորյանը:
65 կգ քաշում եզրափակչում հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ռազամբեկ Ժամալովը, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Վալոդյա Ֆրանգուլյանը երկրորդն է: Բրոնզե մեդալակիրներ դարձան Նարեկ Սիրունյանը և Ուսման Շախգիրևը:
74 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Ավտալդին Կենտչաձեն: Երկրորդ տեղում Վարուժան Կաջոյանը: Երրորդ տեղերը գրավեցին Աստամազ Սանակոևը և Գիորգի Լոբջանիձեն:
97 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց ռուս ըմբիշ Զնաուր Կոչիևը: Արծաթե մեդալակիր դարձավ Գեորգի Գոգաևը: Երրորդ տեղերը գրավեցին Բատրազ Գազաևը և Մուրազի Մչեդլիձեն:
Միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են մոտ 100 ըմբիշներ 5 երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից և Վրաստանից: