Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Մասիսում հայտնաբերված օձին
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 8-ին, ժամը 10:55-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու փողոցի թիվ 26/44 տան բակում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: