ՃՏՊ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին. կա 1 զոհ և 2 տուժած
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 8-ին, ժամը 12:55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, ըստ նախնական տվյալների՝ կա 1 զոհ և 2 տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: