«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Մեսիի համար 400 մլն եվրո ծախսել
Спорт«Մանչեսթր Սիթին» դիտարկում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին ձեռք բերելու տարբերակները:
Անգլիական ակումբը սպասում է նոր պայմանագրի շուրջ արգենտինացի ֆուտբոլիստի և կատալոնական ակումբի միջև բանակցությունների ավարտին, և եթե այն ձախողվի, ապա «Սիթին» պատրաստ է Մեսիի համար ծախսել 400 մլն եվրո:
Խոսքը գնում է ոչ թե հրաժարագնի արժեքի, այլ ֆուտբոլիստի ձեռք բերման գումարի մասին, քանի որ Մեսիի պայմանագրի ժամկետը ավարտվում է ամռանը և արդեն ձմռանը նա կարող է ցանկացած ակումբի հետ նախնական պայմանագիր կնքել: