Լուկաս Մոուրա. ՊՍԺ-ի կազմ վերադառնալու համար հրաժարվել եմ խորովածից և պիցցայից
СпортՖրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Մոուրան պատմել է, թե ինչ ուտելիքից է հրաժարվել կրկին լավ մարզավիճակում հայտնվելու համար:
«Այժմ սնվում եմ կանոններով: Այլևս չեմ ուտում պիցցա և խորոված՝ չնայած կարոտում եմ այդ սննդին: Կենտրոնացված եմ ֆիզիկական վիճակս բարելավելու վրա:
Հավաքականում որոշումները կայացնում է Տիտեն: Պետք է կենտրոնանամ ՊՍԺ-ի վրա և բարելավեմ վիճակը: Մրցաշրջանը բարդ է սկսվել, սակայն նպատակս է փարիզցիների հիմնական կազմ վերադառնալը»,- Մոուրայի խոսքը մեջբերում է «UOL»-ը:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մոուրան մասնակցել է 2 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ: