Չավին ցանկանում է ԱԱ-2022-ում գլխավորել Քաթարի հավաքականը
СпортԻսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Չավին պատմել է, որ մտադիր է ԱԱ-2022-ի ժամանակ գլխավորել Քաթարի ազգային հավաքականը։ 2015-ից 37-ամյա իսպանացին հանդես է գալիս քաթարյան «Ալ Սադում»։
«ԱԱ-2022-ի ժամանակ գլխավորե՞լ Քաթարի հավաքականը․ ինչու ոչ։ Կարծում եմ՝ հրաշալի կլիներ գլխավորել այդ թիմը։ Տեսնենք։ Ինձ հարկավոր է փորձ, մարզչական շտաբ եւ մնացած բաները։ Ես գիտեմ քաթարցի ֆուտբոլիստներին ու այստեղի մթնոլորտը։
Ես այստեղ եմ ֆուտբոլն ավելի լավը դարձնելու համար, որպեսզի ազգային հավաքականը հաջող հանդես գա աշխարհի առաջնությունում։ Կարծում եմ՝ նպատակս Քաթարի հավաքականի գլխավոր մարզիչ դառնալն է»,- Չավիի խոսքը մեջբերում է Times of India-ն։
Հիշեցնենք, որ 2022թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարն անցկացվելու է Քաթարում