«Բավարիայի» ղեկավարը չի բացառել, որ հաջորդ մրցաշրջանում թիմը կգլխավորի Թոմաս Տուխելը
СпортՄյունխենի «Բավարիան» շարունակում է դիտարկել Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի թեկնածությունը հաջորդ մրցաշրջանի համար: Այդ մասին հայտարարել է «Բավարիայի» ղեկավարներից Կարլ-Հայնց Ռումենիգեն:
«Չեմ ցանկանում բացառել Տուխելի նշանակումը: Ինչ վերաբերում է Հայնկեսի նշանակմանը, ապա այդ որոշումը ոչ թե Տուխելի դեմ էր, այլ՝ Յուպի օգտին»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ վերջերս «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնին էր վերադարձել Յուպ Հայնկեսը, որը փոխարինել է Կարլո Անչելոտիին եւ գերմանական ակումբում կաշխատի մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Հաջորդ մրցաշրջանում «Բավարիան» գլխավորելու թեկնածուների թվում է նաեւ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը: