Չելսիի ֆուտբոլիստ Կանտեն վնասվածքի պատճառով մոտ 3 շաբաթ բաց կթողնի
Спорт«Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ն'Գոլո Կանտեն մոտ 3 շաբաթ բաց կթողնի վնասվածքի պատճառով:
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ԱԱ-2018-ի ընտրական փուլի` Բուլղարիայի հետ խաղում (1:0) և լքել է խաղադաշտն արդեն 34-րդ րոպեին:
Բուժզննման արդյունքում պարզ է դարձել, որ 26-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի մոտ ազդրի հետին մասի մկանային վնասվածք է, գրում է «Goal.com»-ը:
Այս կերպ, Ն'Գոլո Կանտեն չի կարողանա օգնել «Չելսիին» ԱՊԼ-ի շրջանակում կայանալիք «Քրիսթալ Փելասի» (հոկտեմբերի 14) և «Ուոթֆորդի» (հոկտեմբերի 21), ինչպես նաև «Բորնմութի» (հոկտմբերի 28) հետ խաղերում:
Ֆուտբոլիստը բաց կթողնի նաև Չեմպիոնների լիգայի` «Ռոմայի» (հոկտեմբերի 18) և լիգայի Գավաթի` «Էվերթոնի» հետ կայանալիք խաղերը (հոկտեմբերի 24):