Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող 54-ամյա կինը հայտնաբերվել է Նալբանդյան փողոցում
ОбществоԽուլիգանության մեղադրանքով հետախուզվող 54-ամյա կինը հայտնաբերվեց Նալբանդյան փողոցում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16.00-ին, Նալբանդյան փողոցի թիվ 130 շենքի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Նելլի Մ.-ին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կինը հոկտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Խուլիգանությունը):