Կեյլոր Նավասը կարող է օգնել «Ռեալին» «Տոտենհեմի» հետ խաղում
СпортՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը բաց կթողնի Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի` «Խետաֆեի» հետ հանդիպումը,- տեղեկացնում է «Marca»-ն:
Կոստառիկացին վնասվածք է ստացել հավաքականի ճամբարում, սակայն հետագայում պարզվել է, որ վնասվածքը լուրջ չէ:
30-ամյա դարպասապահին հանգիստ է տրվել մադրիդյան ակումբի մարզչական շտաբի կողմից:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը կնախապատրաստվի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի` Լոնդոնի «Տոտենհեմի» հետ կայանալիք հանդիպմանը:
Հիշեցնենք, որ «Ռեալի» և «Տոտենհեմի» միջև հանդիպումը կկայանա հոկտեմբերի 17-ին: