Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատների ֆեդերացիայի նախագահի հետ
ЭкономикаՀոկտեմբերի 11-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատների ֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Շուքեյրի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Լիբանանի առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հնարավորությունները:
Մոհամեդ Շուքեյրին ներկայացվել են Հայաստանի ներդրումային միջավայրը, գործարարությանն առնչվող օրենսդրական կանոնակարգումները, հարկային և մաքսային համակարգն ու արտոնությունները: Հատուկ անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ տնտեսական ընդհանուր տարածքին, Իրանի հետ հիմնվելիք ազատ առևտրի գոտուն:
Երկու երկրների գործարարների անմիջական կապերի խրախուսման նպատակով կողմերը նպատակահարմար են համարել բիզնես ֆորումների կազմակերպումն ու պատվիրակությունների փոխայցելությունները: