Անդրեյ Մալախովը հեռուստաընկերություն է հիմնել
ОбществоՀայտնի ռուս հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը հիմնել է ընկերություն, որը զբաղվելու է հեռուստատեսային նախագծերի ստեղծմամբ:
Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, «ՏՎ Հիթ» («ТВ Хит») ընկերության կանոնադրական կապիտալի 50%-ի սեփականատերը Մալախովն է, մինչդեռ մյուս կեսի սեփականատերը պրոդյուսեր, մեդիամենեջեր Ալեքսանդր Միտրոշենկովն է:
Հայտնի է նաև, որ Մալախովը կնշանակվի «ՏՎ Հիթ»-ի գլխավոր պրոդյուսերի պաշտոնում:
Հիշեցնենք, որ օգոստոսին Մալախովը լքել է Առաջին ալիքը, որտեղ աշխատում էր 1992թ. ի վեր: Տարիներ շարունակ հաղորդավարը վարել է «Մեծ լվացք», «Հինգ երեկո», «Թող խոսեն» և «Այսօր երեկոյան» հաղորդումները: Առաջին ալիքից հեռանալուց հետո նա տեղափոխվել է «Ռոսիա 1» հեռուստաալիք, որտեղ այժմ վարում է «Անդրեյ Մալախով. ուղիղ եթեր» թոք շոուն: