Amazon-ն անջրաթափանց էլեկտրոնային գիրք է ներկայացրել
ОбществоԱմերիկյան Amazon ընկերությունը ներկայացրել է կատարելագործված Kindle Oasis էլեկտրոնային գիրքը, որն անջրանցիկ է, հայտնում է Bloomberg-ը:
Էլեկտրոնային գրքի նոր տարբերակն ունի 4G ցանցերով ավելի արագ միացում համացանցին: Էկրանի չափը 7 դյույմ է (17,78սմ)` նախորդ մոդելներից փոքր-ինչ մեծ:
Բացի այդ, ավելացել է մարտկոցի հզորությունը, Amazon-ում հայտարարել են, որ սարքը կարող է մեկ լիցքավորմամբ աշխատել մինչև վեց շաբաթ: Kindle Oasis-ն ունի Bluetooth տեխնոլոգիա: Այժմ սարքը կկարողանա վերարտադրել աուդիոգրքերը նման տեխնոլոգիա ունեցող դինամիկներով:
32 Գբ հիշողության ծավալով էլեկտրոնային գրքի նոր տարբերակն ԱՄՆ-ում կարժենա 350 դոլար, մինչդեռ հիմնական տարբերակը՝ 8 Գբ հիշողության ծավալով և առանց 4G ցանցերի միացման, վաճառքի կհանվի 250 դոլար գնով: