Ազգային գրադարանում մեծ շուքով նշվեց գրադարանի օրը
ОбществоԳրադարանավարի օրվա և Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանի ծննդյան 70-ամյակի առիթով Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, գրադարանի ողջ անձնակազմը, Դանիել Երաժիշտը, Էդուարդ Թադևոսյանը և այլք։
Խոսելով իր կյանքում գրադարանների նշանակության մասին՝ Դանիել Երաժիշտը նշեց, որ գրադարանը իր համար սրբավայր է։
«Գրադարանավարները մեծ դեր են խաղում։ Ես միշտ երազել եմ դառնալ գրադարանավար գյուղում, որ մարդ չլինի, մայնակ նստեմ, կարդամ, բայց բախտս չբերեց, դարձա երաժիշտ»,-ասաց նա։
Էդուարդ Թադևոսյանի ծննդյան առիթով միջոցառմանը ներկայացվեց նրան ուղղված շնորհավորանքները մեծանուն մարդկանց կողմից։
Միջոցառմանը եզրափակվեց Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի համերգով։