Գերմանիայի ընտրանու պաշտպանը բաց կթողնի 4-ից 6 շաբաթ
СпортԼոնդոնի «Արսենալի» և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Շկոդրան Մուստաֆին շարքից դուրս է մնացել 4-ից 6 շաբաթ:
Այդ մասին հայտնել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
«Մենք կորցրեցինք Մուստաֆիին մոտավորապես 4-ից 6 շաբաթով: Չեմ կարծում, որ նա կապաքինվի այդ ժամկետից շուտ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում «BBC»-ը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի` Ադրբեջանի ընտրանու (5:1) հետ հանդիպման ընթացքում: