Ռոբերտ Լևանդովսկի. Հայնկեսի հետ առաջին մարզումն ավելի ինտենսիվ էր, քան Անչելոտիի
СпортՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի գլխավորությամբ մարզումների մասին:
Վերջինս զուգահեռներ է տարել Հայնկեսի և թիմի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի աշխատանքների միջև:
«Եթե մենք համեմատենք առաջին երկու մարզումները Հայնկեսի հետ, ապա կարող ենք ասել, որ պարապմունքներն ավելի ինտենսիվ են անցնում, քան Անչելոտիի գլխավորությամբ:
Ամեն դեպքում, այդ մասին ավելի կոնկրետ կարող եմ խոսել միայն 2-3 ամիս անց»,- լեհ հարձակվողի խոսքն է մեջբերում «Sport.tvn24.pl» կայքը:
Հիշեցնենք, որ Հայնկեսը «Բավարիայի» հետ 1-ամյա պայմանագիր է կնքել: