Արսեն Ջուլֆալակյանը հանդես կգա ֆրանսիական ակումբում
СпортՀունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը նոր ակումբ ունի:
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրն այսուհետև հանդես կգա ֆրանսիական «CPBesançon Lutte» ակումբի կազմում: «Նպատակը Ֆրանսիայի գավաթը նվաճելն է»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Ջուլֆալակյանը:
Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե, աշխարհի 2014 թվականի առաջնության և Եվրոպայի 2009 թվականի ոսկե մեդալակիր է: