Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է աշխարհի առաջնությանը չմասնակցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում
СпортEurosport-ը կազմել է աշխարհի 2018թ. առաջնությանը չմասնակցող հայտնի ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են հետևյալ 11 ֆուտբոլիստները.
Դարպասապահ՝ Յան Օբլակ (Սլովենիա)
Պաշտաններ ՝ Դավիդ Ալաբա (Ավստրիա), Դեյլի Բլինդ, Վիջին վան Դեյկ (Հոլանդիա), Անտոնիո Վալենսիա (Էկվադոր)
Կիսապաշտպաններ՝ Նաբի Կեյտա (Գվինեա), Արտուրո Վիդալ (Չիլի), Հենրիխ Մխիթարյան (Հայաստան)
Հարձակվողներ՝ Ալեքսիս Սանչես (Չիլի), Գարեթ Բեյլ (Ուելս), Պյեռ Էմրիկ Օբամեյանգ (Գաբոն):