Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը
Экономика2017թ-ի հոկտեմբերի 09-ից 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 82,979,856 դոլար 479.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 85,753,700 ԱՄՆ դոլար 480.67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,350,000 դոլարի առք եւ վաճառք 480.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,470,795 EUR 563.07 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13,458,925 EUR 567,88 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,203,198,355 ՌԴ ռուբլի 8.24 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 603,782,070 ՌԴ ռուբլի 8.33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: