Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է գիշերային տոնական Երևանում
ОбществоԵրևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձի առթիվ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկած
տոնական միջոցառումները շարունակվել են մինչ ուշ գիշեր: Գիշերային Երևանում տոնախմբող քաղաքացիներին
միացել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը շրջել է տոնական բեմահարթակների վերածված մայրաքաղաքի փոքր կենտրոնում, հետևել
միջոցառումների ընթացքին ու շնորհավորել երևանցիներին:
Երևանցիներով ու մայրաքաղաքի հյուրերով լի փողոցները մեկ անգամ ևս փաստում էին, որ Երևանի ծննդյան օրն
իսկապես սպասված ու սիրված տոն է բոլորի համար: Տոնական օրվա շրջանակում, հազարամյակների պատմություն
ունեցող Սիրո քաղաք Երևանը հերթական անգամ տեսավ ու զգաց իր բնակիչների սերն ու հոգատարությունը: