39-ամյա Դրոգբան հերթական գոլն է խփել ԱՄՆ-ում
СпортUSL-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ֆինիքս Ռայզինգը» տանը 4:1 հաշվով հաղթել է «Պորտլենդ-2»-ին: Տանտերերի երրորդ գոլը 56-րդ րոպեին խփել է կոտդիվուարցի 39-ամյա հարձակվող Դիդյե Դրոգբան: Դա Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստի 8-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:
32-րդ տուրից հետո «Ֆինիքս Ռայզինգը» 58 միավորով բաժանում է 4-5-րդ տեղերը: