Ռեալ Սոլթ-Լեյքը պարտվել է. Մովսիսյանը խաղաժամանակ չի ստացել
СпортԱմերիկյան MLS-ի 33-րդ տուրում «Ռեալ Սոլթ-Լեյքը» հյուրընկալվել է «Կոլորադոյի» կողմից և նվազագույն հաշվով պարտություն է կրել:
ՌՍԼ-ի հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտավորված է եղել այս հանդիպմանը, սակայն այդպես էլ խաղաժամանակ չի ստացել:
Հիշեցնենք` Մովսիսյանը «Ռեալ Սոլթ-Լեյքի» կազմում խաղադաշտ է դուրս եկել գրեթե մեկ ամիս առաջ` սեպտեմբերի 17-ին, «Պորթլենդ Թիմբերսի» հետ խաղում (2:1):
33 տուրերից հետո «Ռեալ Սոլթ-Լեյքը» 43 միավորով զբաղեցնում է Արևմտյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: