Արսեն Ջուլֆալակյանը նորամուտն է տոնել ֆրանսիական ակումբի կազմում
СпортՀունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակով է մեկնարկել նոր ակումբում:
Ջուլֆալակյանը Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում «CP Becanson Lutte» ակումբի կազմում երկու հաղթանակ է տարել 8:0 և 4:0 հաշվով:
Անվանի մարզիկը նոր է տեղափոխվել այս ակումբ:
Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե, աշխարհի 2014 թվականի առաջնության և Եվրոպայի 2009 թվականի ոսկե մեդալակիր է:
Լուսանկարը՝ Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքի էջից