Մոսկվայի կենտրոնում 44-ամյա հայ տղամարդու են սպանել
ОбществоՄոսկվայի կենտրոնում անհայտ անձինք հայ տղամարդու են սպանել: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրի:
Աղբյուրի խոսքով՝ 44-ամյա տղամարդը երկուշաբթի՝ տեղի ժամանակով մոտ 08:30-ին, Նովոսոբլոդսկայա փողոցում դուրս գալիս է եղել իր ավտոմեքենայից, երբ մարդասպանը մի քանի փամփուշտ է արձակել նրա ուղղությամբ:
«Սպանության բնույթից ելնելով՝ այն նման է պատվիրված սպանության»,- նշել է լրատվամիջոցի զրուցակիցը։
Հանցագործն առնվազն չորս կրակոց է արձակել տուժածի ուղղությամբ: Այդ մասին lenta.ru-ին հայտնել է Քննչական կոմիտեի մոսկովյան վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան: Հարուցվել է սպանության և զենքի ապօրինի շրջանառության մասին քրեական գործ:
Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու քրեագետները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայի կենտրոնում սպանել են 46-ամյա գործարար Արսեն Փափազյանին: Մարդասպանը սպասել է գործարարին բակում, մի քանի անգամ կրակել նրա վրա և փախել հեծանիվով: