Իկարդին Ինտերի չորրորդ ֆուտբոլիստն է, որը հեթ-տրիկ է ձևակերպել միլանյան դերբիում
Спорт«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին հեթ-տրիկ է ձևակերպել Իտալիայի առաջնության 8-րդ տուրի` «Միլանի» հետ խաղում (3:2):
24-ամյա արգենտինացին, այս կերպ, դարձել է «Ինտերի» չորրորդ ֆուտբոլիստը, որը կարողացել է հեթ-տրիկ ձևակերպել միլանյան դերբիում:
Ավելի վաղ նման ցուցանիշ գրանցել էին Ամադեո Ամադեին (1949), Իշտվանու Նյերշուն (1953) և Դիեգո Միլիտոն (2012):
Հիշեցնենք` երեկվա խաղում տոնած հաղթանակից հետո «Ինտերը» վաստակել է 22 միավոր և զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Միլանը» 12 միավորով 10-րդ տեղում է: