Նոյ-Գուչչի համատեղ բրենդով կոնյակը մեծ ճանաչողություն կբերի Հայաստանին
АналитикаՍրբուհի Քալանթարյան / Ներկայիս Հայաստանի սոցիալ-տմտեսական ծանր վիճակը հաշվի առնելով, անվիճելի է այն փաստը, որ մեր երկրում օդի և ջրի նման ներդրումներ է հարկավոր ներգարվել, հակառակ դեպքում իրավիճակն էլ ավելի կսրվի: Նորություն չենք ասի, եթե այս համատեքստում շեշտենք այն ընտանիքի անունը, ով իր գործունեության առանցքում գործել և գործում է իշահ պետության զարգացման և հանրության բարեկեցության: Խոսքը բնականաբար Ծառուկյան ընտանիքի մասին է:
Եվ ահա Ծառուկյան ընտանիքի հերթական ձեռքբերումը, որը կրկին անգամ ինքնին երկրի ճանաչողության խթանիչ է հանդիսանում, աշխարհին կներկայացվի համատեղ բրենդով, իսկ այս անգամ գրոծընկերը Գուչչի նորաձևության տան հիմնադիր Գուչո Գուչչիի թոռ Ուբերտո Գուչչին է` համանուն բրենդով: Շատ չի անցել այն ժամանակից, երբ Գուչչին առաջին անգամ այցելեց Հայաստան, որի ընթացքում լեգենդար գործարարը ծանոթանալով Ծառուկյան ընտանիքի գործունեությանը, անձամբ այցելելով Երևանի Արարատ-կոնյակի-գինու-օղու կոմբինատ, ցանկություն էր հայտնել գործակցություն սկսել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի հետ և համատեղ բրենդով պետք է հայկական կոնյակ արտադրվեր: Ծառուկյանի հերթական արդյունավետ համագործակցության արդյունքում, այսօր արդեն աշխարհին կներկայացվի հայկական ավանդական կոնյակը, այս անգամ իտալական ոճով համեմված: Բացի այն, որ սա լուրջ ներդրում է Հայաստանի համար, կա նաև մեկ այլ դրական կողմ, դա աշխարհին ամենախստապահանջ ստանդարտներով արտադրանք ներկայացնելն է կոնյակի տեսքով, ինչը մինչ այս պահը, ոչ մի անգամ չէր իրականացվել: Ահա այսօր համաշխարհային ճանաչում վայելող խմիչքների կողքին իր ուրույն տեղը կունա նաև Նոյ-Գուչչի բրենդների համատեղ արտադրանքը Regal կոնյակը:
Սա եզակի դեպք է, համագործակցությունը նման լեգենդար բրենդների հետ, համատեղ արտադրանքով միջազգային շուկա դուրս գալը, բխում է միայն և միայն մեր պետության շահերից:
Այո նմանատիպ գործակցություններ հարկավոր են երկրին՝ ապագայի մարտահրավերներին դիմակայելու և առաջ շարժվելու համար, իսկ այն գործարարը, ով կարողանում է իր անմիջական ներգրավածությամբ հասնել նման արդյունքի, հիրավի արժանի է միայն գովեստի և երախտիքի խոսքերի: