Ժոզե Մոուրինյու. Ֆուտբոլիստներիս կարողացա բացատրել, որ Բենֆիկան Բազելից ու ԲԿՄԱ-ից ուժեղ է
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, թե ինչ արդյունք է սպասում Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի` պորտուգալական «Բենֆիկայի» հետ խաղում:
«Մեր նպատակը խմբից դուրս գալն է: Եթե մենք նախավերջին տուրում երաշխավորենք մեր տեղը փլեյ օֆում, ապա մեր առջև կդնենք առաջին տեղը զբաղեցնելու նպատակը:
Այսօր ես կարողացա հասցնել իմ ֆուտբոլիստներին այն, որ «Բենֆիկան» գերազանցում է «Բազելին» և ԲԿՄԱ-ին իր ուժով: Դժվար էր հասկացնելը, սակայն, ըստ իս, ես կարողացա դա անել:
Ֆուտբոլիստները հասկացան, որ «Բենֆիկան» լուրջ և շատ դժվար մրցակից է: Ամեն դեպքում, մենք հավատում ենք մեզ և կանենք ամեն ինչ, որպեսզի հաղթանակ տանենք այդ խաղում»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև կայանալիք հանդիպումը հոկտեմբերի 18-ին է, Երևանի ժամանակով` 22:45-ին: