Հայոց ցեղասպանության տարիներին հայերից բռնագրավված գույքի արխիվ կստեղծվի
КультураԱՄՆ-ում գործող Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի (Armenian Legal Center for Justice and Human Rights — ALC) գործադիր ղեկավար Քեյթ Նահապետյանը հայտարարել է Հայոց ցեղասպանության տարիներին հայերից բռնագրավված գույքի արխիվ ստեղծելու մասին, որը կօգնի հայկական կողմին իր պահանջատիրությունն առավել հստակ ներկայացնելուն:
Արխիվում պետք է տեղ գտնեն Օսմանյան կայսրության քաղաքացի հանդիսացած հայերից բռնգրավված և գողացված տների, այգիների, հողատարածքների և այլ կալվածքների տվյալներ, բանկային հաշիվների և ապահովագրությունների մասին փաստաթղթեր:
armenianlegal.org կայքի միջոցով իրենց նախնիների ունեցվածքի մասին տեղեկություններ կիսել ցանկացող անձինք կարող են գրանցել դրանք ստեղծված համակարգում: