Վալենսիայի հարձակվողը՝ Պրիմերայի նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Спорт«Վալենսիայի» իտալացի հարձակվող Սիմոնե Ձաձան ճանաչվել է Իսպանիայի առաջնության նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ,- հաղորդում է Պրիմերայի պաշտոնական կայքը:
26-ամյա ֆուտբոլիստի համար սա առաջին նման մրցանակն է Իսպանիայում: Սեպտեմբերին Ձաձան մասնակցել է 4 հանդիպման և խփել նույնքան գնդակ:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 8 խաղում խփել է 7 գնդակ: