«Բարսելոնա»-ն, «Բավարիա»-ն և «Յուվենտուս»-ը հաղթանակներ տոնեցին. Չեմպիոնների լիգա
СпортՖուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կայացաՆ A, B, C, D խմբերի երրորդ տուրի հանդիպումները:
B խմբում Մյունխենի «Բավարիա»-ն 3:0 հաշվով գերազանցեց «Սելթիկ»-ին, ՊՍԺ-ն արտագնա խաղում 0:4 հաշվով հաղթեց «Անդերլեխտ»-ին:
C խմբում «Չելսի»-«Ռոմա» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով, իսկ «Ղարաբաղ»-«Ատլետիկո» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:
D խմբում «Բարսելոնա»-ն «Նոու Կամպ» մարզադաշտում 3:1 հաշվով հաղթեց «Օլիմպիակոս»-ին: Իտալական «Յուվենտուս»-ն առավելության հասավ «Սպորտինգ»-ի նկատմամբ՝ 2:1 հաշվով:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մյուս հանդիպումները կկայանան հոկտեբերի 31-ին և նոյեմբերի 1-ին: