Սովորական ջուրը հիանալի միջոց է նիհարելու համար
LifestyleՄասնագետները հիանալի նորություն ունեն նիհարել ցանկացողների համար: Նրանք պնդում են, որ ջրի ճիշտ օգտագործումը կարգավորում է նյութափոխանակությունը և նվազեցնում ավելորդ քաշը:
Օրվա ընթացքում ճիշտ ժամանակին ու ճիշտ քանակով հեղուկ ընդունելու դեպքում քաշի և առողջության խնդիրը օրգանիզմը կարգավորում է ինքնուրույն:
Ընդ որում, խոսքը գնում է սովորական խմելու ջրի մասին՝ ոչ գազավորված և ոչ հանքային, քանի որ նույնիսկ թեյը կամ սուրճը օրգանիզմը ընդունում է որպես սնունդ:
Օրգանիզմին անհրաժեշտ ջրի քանակը ստանալու համար պետք է քաշը բազմապատկել 30-ով: Օրինակ՝ 100 կգ քաշի դեպքում անհրաժեշտ է ընդունել օրական 3 լ ջուր:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: