Ստամբուլում հրատարակվել է Գրիգոր Զոհրապի «Կյանքն ինչպես որ է» ժողովածուի թուրքերեն թարգմանությունը
КультураՍտամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչությունը լույս է ընծայել արևմտահայ գրողներից Գրիգոր Զոհրապի «Կյանքն ինչպես որ է» ժողովածուի թուրքերեն թարգմանությունը, այս մասին տեղեկանում ենք «Արաս»-ի պաշտոնական կայքից:
Այս ժողովածուն հրատարակվել է 1911թ.-ին:
Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին, Ստամբուլի Բեշիկթաշ հայաշատ շրջանում, ակնեցի և մալաթիացի հայերի ընտանիքում:
Ստամբուլի Գալաթասարայի և «Հուքուք» վարժարաններն ավարտելուց հետո Զոհրապը ստացել է փաստաբանի վկայական Թուրքիայի Էդիրնե քաղաքում: Զոհրապը գրական ասպարեզ է մտել ընդամենը 17 տարեկանում, երբ 1878 թվականին հանդիպել է Նիկողայոս Թյուլպենճյանին և դարձել նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։
Արդեն 1891թ.-ին նա դառնում է թուրքական Մեջլիսի պատգամավոր, սակայն առաջին ժողովի նիստում նրա ընտրությունը չեն վավերացրել՝ 30 տարեկանը չլրացած լինելու ապտճառով:
1906թ.-ին արդարադատության նախարարի կարգադրությամբ Զոհրապին արգելել են դատական գործընթացներ վարել Օսմանյան կայսրությունում: Փարիզ մեկնած Զոհրապը Թուրքիա է վերադարձել 1908թ.-ին՝ նոր սահմանադրական կարգերի հաստատումից հետո, և վերջապես դարձել խորհրդարանի պատգամավոր: 1914 թվականին բարձրացրել է Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը և այս կապակցությամբ դիմել եվրոպական տերություների միջամտությանը։
Գրիգոր Զոհրապը մեկն էր այն մի քանի տասնյակ հայ մտավորականներից, որոնք աքսորվեցին Կ.Պոլսից 1915թ.-ի ապրիլի 24-ին և սպանվեցին աքսորի ճանապարհին: