Բարսելոնայի մարզիչ. Հուսով եմ` Մեսսին այս մրցաշրջանում իր 200-րդ գոլը կխփի եվրագավաթներում
Спорт«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն, խոսելով Լիոնել Մեսսիի հաջողությունների և եվրագավաթներում խփած 100-րդ գոլի մասին, կատակով հույս է հայտնել, որ այս մրցաշրջանում արգենտինացին իր գոլերի թիվը կհասցնի 200-ի.
«Հուսով եմ` Մեսսին այս մրցաշրջանում եվրագավաթներում իր գոլերի թիվը կհասցնի 200-ի: Այս թվերը հիմնավորված են նրանով, ինչ ես ամեն օր տեսնում եմ մարզումների ժամանակ:
Ինչ վերաբերում է ինձ և երկրպագուների վերաբերմունքին, չգիտեմ` արդյոք նրանք ինձ սիրե՞լ են, թե ՞` ոչ:
Արդյունքները լավն են, բայց վաղն ուրիշ օր կգա, ամեն ինչ կարող է փոխվել: Մենք մտադիր ենք խաչել մատներս ու շարունակել աշխատել»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի` «Օլիմպիակոսի» հետ խաղի 61-րդ րոպեին Մեսսին գրավել է մրցակցի դարպասը, որն արգենտինացու համար դարձել է 100-րդ գոլը եվրագավաթներում: Կատալոնացիները, հիշեցնենք, 3:1 հաշվով հաղթանակ են տարել այդ խաղում: