Մեսութ Օզիլը թիմակիցներին հայտնել է, որ պատրաստվում է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ
СпортԼոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը թիմակիցներին հայտնել է, որ պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին տեղեկացնում է «Mirror»-ը:
Աղբյուրը հայտնում է, որ գերմանացի կիսապաշտպանը կարիերան կշարունակի անգլիական մեկ այլ ակումբում՝ «Մանչեսթեր Յունայթեդում»: 29-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը ներկայիս ակումբի հետ լրանում է 2018 թվականին և ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել այն:
Եթե Օզիլը ձմռանը չհեռանա «զինագործների» կազմից, ապա ամռանը կարող է տեղափոխվել այլ ակումբ ազատ գործակալի կարգավիճակով:
Նախկինում նշվում էր, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է վաճառել իր առաջատար խաղացողներից մեկին, ով ամսական ցանկանում էր ստանալ 395 հազար եվրո աշխատավարձ: