Անտոնիո Կոնտե. Այս մրցաշրջանում 70 տոկոս քիչ ենք աշխատում
СпортԼոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հաստատաել է անգլիական մամուլի հրապարակումները, որոնց համաձայն Անգլիայի չեմպիոններն այս մրցաշրջանում զգալիորեն կրճատել են մարզումային ծանրաբեռնվածությունը:
«Ծանրաբեռնվածության վերաբերյալ խաղացողների դժգոհության մասին ինձ ոչինչ հայտնի չէ: Բայց ճիշտ է, որ այս մրցաշրջանում 70 տոկոսով քիչ ենք աշխատում մարզումների ժամանակ, քանի որ ամեն երեք օրը մեկ հանդիպում ունենք: Նույն խաղացողներին ամեն խաղում մեկնարկային կազմում ընդգրկելը շատ խնդրահարույց է»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Նախորդ երեք հանդիպումներում «Չելսին» հաղթանակ չի տարել: Անգլիայի առաջնությունում թիմը պարտվել է առաջատար «Մանչեսթեր Սիթիին» եւ հետնապահ «Քրիսթալ Փելասին», իսկ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում ոչ ոքի է խաղացել իտալական «Ռոմայի» հետ: