«Շիրակն» ու «Փյունիկը» գոլեր չխփեցին
СпортՖուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում Գյումրիի «Շիրակն» ընդունեց Երեւանի «Փյունիկին»: Դարպասի գրավում չգրանցվեց՝ 0:0: Հյուրերը 50-րդ րոպեին հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց պաշտպան Դիդյե Կադիոն:
«Շիրակը» 18 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր է հետ 9 հանդիպում անցկացրած «Ալաշկերտից»: «Փյունիկը» 6 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Ֆոտո՝ «Փյունիկ»