Հարի Քեյնի դուբլի շնորհիվ Տոտենհեմը ջախջախեց Լիվերպուլին
СпортԱնգլիայի Պրեմիեր լիգայում տեղի ունեցավ 9-րդ տուրի վերջին և կենտրոնական հանդիպումը:
Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Լիվերպուլի» հետ: Հանդիպումն անցավ Մաուրիսիո Պոչետինոյի ֆուտբոլիստների առավելությամբ, նրանք էլ կարողացան ջախջախիչ հաղթանակ տոնել 4:1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը:
Այս խաղից հետո լոնդոնյան ակումբը վաստակեց 20 միավոր և հավասարվեց 2-րդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»: «Լիվերպուլը» մնաց իր վաստակած 13 միավորով և շարունակում է զբաղեցնել 9-րդ հորիզոնականը:
«Տոտենհեմ»-«Լիվերպուլ»՝ 4:1
Գոլերը՝ Քեյն (4, 56), Սոն (12), Ալի (45+3)