Չինաստանի տնտեսությունը կարող է գերազանցել ՀՆԱ 6.5 տոկոս աճը
ЭкономикаՉինաստանի տնտեսությունը կարող է հասնել եւ անգամ գերազանցել կառավարության սահմանած՝ տարեկան 6.5 տոկոս տնտեսական աճի նպատակը։ Այս մասին ասել է Չինաստանի բարեփոխումների եւ զարգացման պետական կոմիտեի նախագահ Հե Լիֆենը։
Նրա խոսքով՝ Չինաստանի ՀՆԱ–ն այս տարի կարող է գերազանել 80 տրլն յուանը՝ մոտ 12.1 տրլն դոլար։
Նա նաեւ հավելել է, որ Չինաստանի տնտեսության մեջ նկատվում է կայուն աճի, կառուցվածքային փոփոխությունների եւ զարգացման դրական հեռանկարների ամուր միտում։