Ի՞նչ կապ ունի Սոս Ջանիբեկյանը «Ուրիշի Փոխարեն» ֆիլմի պրեմիերայի հետաձգման հետ (տեսանյութ)
TVՈւրիշի փոխարեն» ռոմանտիկ կատակերգության պրեմիերայի օրը հետաձգվել է. պատճառը գլխավոր հերոսին մարմնավորող դերասան Սոս Ջանիբեկյանն է, ով այս օրերին գտնվում է Շրի Լանկայում և ֆիզիկապես չէր կարող ներկա լինել ֆիլմի առաջնախաղին:

Դերասանը մեկնել է 16 օրով և նոյեմբերի 15-ին կրկին Հայաստանում կլինի: «Ուրիշի փոխարեն» ֆիլմի ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը ESem.am-ին հայտնեց, որ պրեմիերայի հետաձգման համար այլ պատճառ չի եղել: Նրանք միայն ցանկացել են, որ Սոսը ներկա լինի առաջնախաղին: Կինոկատակերգության պրեմիերան պետք է կայանար նոյեմբերի 6-ին, սակայն կկայանա նոյեմբերի 19-ին:

Նշենք, որ Սոսի ճանապարհորդությունը գործնական նպատակով է, քանի որ Հնդկական օվկիանոսի ափին նա նկարահանվում է գեղարվեստական նոր ֆիլմում, որի առաջին մանրամասներն առաջիկայում կվստահի ESem.am-ին:)

Առաջարկում ենք դիտել Սոսի ուղերձն ու «Ուրիշի փոխարեն» ֆիլմի թրեյլերը:)