«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ինքնաթիռով են մեկնել Սուոնսի (ֆոտո)
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները մեկնել են Ուելսի Սուոնսի քաղաք, որտեղ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում կմրցեն «Սուոնսիի» հետ:
Daily Mail-ի համաձայն՝ Ժոզե Մոուրինյոյի թիմը Սուոնսի է մեկնել ինքնաթիռով, որպեսզի 5 ժամ չծախսի ժանապարհի վրա: Ուղեւորությունը տեւել է 45 րոպե: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մեկնել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Սուոնսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա հոկտեմբերի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: