Ստորագրվեցին հայ-ռուսական փոխգործակցության տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք փաստաթղթեր
ЭкономикаՌուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր կառավարությունում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, որոնք վերաբերել են կապի և հաղորդակցության, արտակարգ իրավիճակների ոլորտներին, ինչպես նաև երկու երկրների տարաշածրջանների միջև համագործակցությանը:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնությանն կառավարությունների միջև Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիրն ստորագրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և ՌԴ տանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և ՌԴ տրանսպորտի նախարարությունների միջև ստորագրվել է նաև Հայաստանի Հանարպետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռոումինգում միջազգային էլեկտրակապի ծառայության սակագների նվազեցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՌԴ Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության միջև ստորագրվել է Արտադրական անվտանգության կանոնակարգման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և ՌԴ Սարատովի մարզի կառավարության միջև մտադրությունների մասին արձանագրությունը ստորագրել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաևը: