Ղազախստանի արվեստի թանգարանում բացվել է «Իմ Հայաստան» խորագրով ցուցահանդեսը
КультураՂազախստանի արվեստի թանգարանում հոկտեմբերի 24-ին բացվել է «Իմ Հայաստան» խորագիրը կրող ցուցահանդեսը, որում ներկայացված են հայ նկարիչների աշխատանքները թանգարանի հավաքածուից: Նույն օրը տեղի է ունեցել նաև ցուցահանդեսի կատալոգի շնորհանդեսը:
Նախաձեռնության հեղինակը Ղազախստանում Հայաստանի դեսպանատունն է: Այն նվիրված է Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Նախագծի նպատակն է հանրությանը ներկայացնել հայ կերպարվեստի ժառանությունը, որը հոգատար կերպով պահվում է Ղազախստանում և համարվում է թանգարանի հարստության անբաժանելի մասը:
«Իմ Հայաստան» ցուցահանդեսը միավորել է տարբեր պատմական ժամանակաշրջաններ ներկայացնող ականավոր հայ նկարիչների ստեղծագործությունները `դասականից մինչև արդիական ժամանակաշրջան: Նրանցից շատերը հայտնի են նաև իրենց երկրի սահմաննեից դուրս:
Ղազախստանի արվեստի թանգարանի մամուլի ծառայության պատրաստած հաղորդագրության մեջ նշվում է, որ համաշխարհային փառքի է արժանացել ծագումով հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, իսկ Վարդգես Սուրենյանցը հայ նկարչության պատմական ժանրի հիմնադիրն է, ով իր աշխատանքներում համադրել է արևմտաեվրոպական, ռուսական և ազգային արվեստի դպրոցների ավանդույթները: Շատերի համար Հայաստանի մասին պատկերացումները ձևավորվել են Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ազդեցության ներքո: