«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց. Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին
СпортՖուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գերազանցեց «Սուոնս Սիթի»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լիգայի հերթական խաղում «կարմիր սատանաները» 2 անպատսախան գնդակ ուղարկեցին «Սուոնս Սիթի»-ի դարպասը: Դուբլ ձևակերպեց Ջեսի Լինգարդը, ով նաև ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր և այդպես էլ մնաց պահեստայիններին նստարանին: