Ռումինիայի Գավաթի խաղին մասնակցել է առանց ձեռքի ֆուտբոլիստ (ֆոտո)
СпортՖուտբոլի Ռումինիայի գավաթի խաղարկության խաղում հանդես է եկել առանց ձեռքի ֆուտբոլիստ: Դա տեղի է ունեցել «Մայովեն» եւ «Պետրոլուլ» թիմերի միջեւ խաղում: Լրացուցիչ ժամանակում «Պետրոլուլի» կազմում փոխարինման է դուրս եկել ռումինացի կիսապաշտպան Կոսմին Լամբրուն, որը 10 տարի առաջ կորցրել է զախ ձեռքը: Նրա ձեռքի փոխարեն եղել է պրոթեզ:
18-ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշել ռումինական ակումբի կազմում, գրում է Gazeta Sporturilor-ը:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներն ավելի դիպուկ են իրացրել «Մայովենի» խաղացողները՝ 5:4: